Սպորտ

Յուվենտուսը խաղի ընթացքում տարբեր բարդ պահեր հաղթահարեց` ինքնավստահության ու հանգստության շնորհիվ. Բոնուչի

«Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին մեկնաբանել է Ա Սերիայի 7-րդ տուրի՝ «Ինտերի» դեմ խաղը (2-1):

«Մենք խաղի ընթացքում տարբեր բարդ պահեր հաղթահարեցինք շնորհիվ ինքնավստահության ու հանգստության: Մենք հանգիստ պահում էինք գնդակն ու շատ չէինք լարվում, երբ կառավարումն անցնում էր «Ինտերի» կողմը:

Կարծում եմ ՝ այս գիշեր մենք բոլորս հիասքանչ «Յուվենտուս» տեսանք, բայց նաև այնպիսին, որը կարող է էլ ավելի լավը դառնալ:

Սա հենց այն խաղն էր, որը դուր է գալիս մեզ ու մեր երկրպագուներին: Բարձր տեմպ, ֆիզիկական պայքար կար, բայց սա այն դեպքում է լինում, երբ խաղը նման ընթացք է ունենում»,- Բոնուչիի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն:

«Յուվենտուս»-ը այս խաղից հետո վերադարձավ 1-ին հորիզոնական:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ