Հորդառան անձրևները պատուհասան նաև Վենեսուելային։ Այդ երկրի Մերիդա քաղաքում անձրևները հեղեղումներ ու ջրհեղեղներ են առաջ բերել, որոնք էլ իրենց հերթին ավերածությունների պատճառ են դարձել։
Ավերածություններից զատ, կա նաև առնվազն 20 զոհ, բազմաթիվ տուժածներ ու անհետ կորածներ։
Այս մասին հայտնում է Europa Press-ը։
Նշվում է, որ ավերվել է ավելի քան 1200 տուն։
Այս ծանր իրավիճակում Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն արտակարգ դրություն է հայտարարել երկրի հարավում ու արևմտյան հատվածում։