Խորհրդարան

Կա աշխատավարձի չափի մի շեմ, որից ներքև չպետք է ստանա որևէ մեկը․ Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կողմ է նվազագույն ամսական աշխատավարձը բարձրացնելու նախագծին: Այս մասին նա հայտնեց այսօր նիստի ընթացքում՝ ԱԺ ամբիոնից:

«Ուզում եմ խոսել տաբուների, կանոնների և բացառությունների մասին, օրենքի մասին՝ երկու ասպեկտով: Գործընկերներից մեկն ասաց, թե ինչպես կարող են մարզային գրադարանում աշխատողն ու մաքրությանը հետևող աշխատակիցը ստանալ նույն աշխատավարձը, իհարկե, արդար չէ: Բայց մենք նույն խնդրի առաջ կանգնել էինք, երբ կենսաթոշակը և մի շարք նպաստներ բարձրացնում էինք՝ դարձնելով 25 հազար 500 դրամ: Այդ ժամանակ ևս նույնն էր ասվում, բայց գոյություն ունի ինչ-որ ողջամիտ շեմ, որից ներքև որևէ մեկը չպետք է ստանա՝ անկախ նրանից, թե որքան է աշխատել կամ չի աշխատել: Նույնն այս դեպքում է»,- ասաց խորհրդարանի ղեկավարը:

Նա նշեց՝ իհարկե, մարզային գրադարանավարուհիների աշխատավարձները ևս պետք է բարձրացվեն, սակայն կա մի շեմ, որից ներքև չպետք է ստանա որևէ մեկը՝ լինի պահակ, հավաքարար, բանվոր, թե այլ մեկը: Միրզոյանի խոսքով՝ նախագիծը սոցիալական կարևոր նշանակություն ունի, և իրենց նախընտրական խոստման մեջ կար այդ բաղադրիչը:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ