fbpx
Գիտություն

Կա մտադրությունը գիտության ոլորտի ֆինանսավորումն ավելացնել 2,7 միլիարդով․ նախարար

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը խոսեց գիտության ֆինանսավորումից։

Դումանյանը նշել է, որ այս տարի Կառավարությունը մտադիր է գիտության ֆինանսավորումն ավելացնել 2,7 միլիարդ դրամով։ Այս պահին ընթանում են քննարկումներ դրա վերաբերյալ։

Հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն էլ իր հերթին հայտնեց, որ արդեն մյուս տարվա բյուջեով նախատեսվում է գիտության ոլորտի ֆինանսավորումն ավելացնել առնվազն 5 միլիարդ դրամով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ