Սիրելի՛ հայրենակից,
Կապ հաստատելով Արցախի մի քանի համայնքների հետ՝ մենք պարզել ենք, որ կա որոշակի արագ սպառվող մթերքների անհրաժեշտություն՝
ձեթ` 26 տնտեսության համար,
ալյուր՝ 26 պարկ,
շաքարավազ՝ 26 պարկ։
Այս անհրաժեշտ մթերքների հետ ցանկանում ենք նվիրել գրքեր, խաղեր, գրենական պիտույքներ, քաղցրավենիք այդ համայնքներում ապրող երեխաներին։ Յուրաքանչյուրս կարող է 1 երեխայի նվիրել գիրք ու քաղցրավենիք` փոխանցելով իր սերը, ժպիտն ու ջերմությունը։
Ապրանքներն ու նվերները տեղափոխելու համար մեզ նաև անհրաժեշտ է տրանսպորտային միջոց, որի հարցում ևս ունենք օգնության կարիք։
Միացի՛ր ամենաջերմ աջակցությամբ,
միասին կարող ենք շատ ավելին։
Նաև կարող եք միանալ մեր թիմին և մեզ հետ իրականացնել կամավորական աշխատանքներ՝ լրացնելով հետևյալ հայտը՝ https://forms.gle/bVqcrSAngv4GjNLD7
Եթե ցանկանում ես Արցախի գյուղերի կողքին կանգնելու նախաձեռնությանը միանալ, սկսած փետրվարի 27-ից մինչև մարտի 3-ը, 14:00-20:00 կարող ես այցելել
ք. Երևան, Զարոբյան 18/1 հասցեով՝ Yerevan Coworking։
Կապ հաստատելու համար ՝ 055489005։
Դրամական միջոցների փոխանցման համար՝
Idram -336821711
Credit Card – 5406610000561675
Հաշվեհամար – 2052353654471001
Նշումներում ավելացրեք «Բացում» բառը։
Կատարած աշխատանքներից հետո «Բացում» քաղաքացիական նախաձեռնությունը հանդես կգա հաշվետվությամբ։
Հարգանքով՝
«ԲԱՑՈւՄ» քաղաքացիական նախաձեռնություն

