Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ՀՀ տարածքում կա փակ ճանապարհ, ինչպես նաև, որոշ ճանապարհներին առկա է մերկասառույց։
Նշվում է, որ փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Ըստ աղբյուրի՝ տեղ-տեղ մերկասառույց է առկա Գյումրի-Բավրա, Գյումրի-Վանաձոր և Սյունիքի ավտոճանապարհներին։
Ինչ վերաբերվում է Լարսին, ապա այն բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։