fbpx
Մշակույթ

12:30 14/8/2019

Kach Nazar. լիբանանահայ ջութակահար Արա Մալիքյանի կատարումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Լիբանանահայ ջութակահար Արա Մալիքյանը կատարում է հեղինակային Kach Nazar երաժշտությունը։

Երաժիշտը այս կատարման մասին ասել է, որ ինքը ստեղծել է հայկական այս պարը՝ որպես «Խոստումը» ֆիլմի սաուդթրեքի մի մաս։

51-ամյա Արա Մալիքյանը հայկական ընտանիքում է ծնվել։ Հայրը ջութակ նվագել սովորեցրել է դեռ վաղ հասակից։ Լիբանանի քաղաքացիական պատերազմի դժվար տարիները նույնիսկ չեն խանգարել նրան սովորել նվագել։

Նա հաղթել է բազմաթիվ միջազգային հեղինակություն ունեցող մրցույթներում և նվագել է հինգ մայրցամաքների ավելի քան քառասուն երկրների լավագույն համերգասրահներում։ Թողարկել է տասնյակ ձայնապնակներ։

Վերեվ