Բելառուսական «Նեմանի» հայազգի ֆուտբոլիստ Գեղամ Կադիմյանը ընդգրկվել է Բելառուսի առաջնության 29-րդ տուրի խորհրդանշական հավաքականում։
Այս մասին տեղեկանում ենք ակումբի Instagram-ի պաշտոնական էջից։
Հիշեցնենք, որ այդ տուրում Կադիմյանի ակումբը հաղթել էր «Սլուցկին»՝ նվազագույն հաշվով՝ հենց հայ կիսապաշտպանի գոլի շնորհիվ։
https://www.instagram.com/p/CH-or4znK5K/?utm_source=ig_embed