Հասարակություն

Կադիրովը շնորհավորել է Վանեցյանին ծննդյան տարեդարձի առթիվ

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Instagram-ի իր էջում տեղադրել է իր և ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի լուսանկարը՝ շնորհավորելով վերջինիս ծննդյան օրվա առթիվ։

«Հարգելի՛ ընկերներ։ Այսօր մեր եղբոր՝ Արթուր Վանեցյանի հոբելյանն է։ Չնայած իր երիտասարդ տարիքին՝ Արթուր Վանեցյանը ստացել է հիանալի կրթություն և «գեներալի» զինվորական կոչում։ Նա մեկը մյուսի հետևից պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունում, որը նա ղեկավարել է 2018 թվականից։ Վստահ եմ՝ Արթուր Վանեցյանը ռուս ժողովրդի մեծ բարեկամն է և Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների ամրապնդման կողմնակիցը։ Անկեղծորեն շնորհավորում եմ Արթուր Վանեցյանին ծննդյան օրվա առթիվ և մաղթում քաջ առողջություն և հաջողություններ»,– գրել է Կադիրովը։

https://www.instagram.com/p/B5z3uFXIoQY/

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ