fbpx
Արցախ

Կադրային ընդունելություն՝ Արցախի ՊՆ ղեկավարի մոտ

Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի մոտ կայացել է կադրային ընդունելություն, որին մասնակցում էին պաշտպանության բանակում ծառայություն իրականացնող առաջխաղացման ներկայացված մի խումբ սպաներ:

Ընդունելության ժամանակ բանակի հրամանատարը հետաքրքրվել է նրանց կենսագրականով, շնորհավորել ավելի բարձր պաշտոններում նշանակվելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ նոր պաշտոններում ևս վերջիններիս իրենց կդրսևորեն լավագույն կողմերով:

Նշենք նաև, որ ընդունելությանը, ս.թ. սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը ՊԲ-ում անցկացված ռազմավարական զորավարժությունների ընթացքում ցուցաբերած բարձր արդյունքների համար, պաշտպանության նախարարի հրամանով մի խումբ սպաների շնորհվել է արտահերթ զինվորական կոչում:

Այս մասին տեղեկացնում են Արցախի ՊՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ