fbpx
Աշխարհ

Հայաստանի կայունության համար շահագրգռված է Ռուսաստանը. Պուտին

«Սանկտ-Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորում – 2022»-ի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ նախագահների` Վահագն Խաչատուրյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը: ՌԴ նախագահը նշել է` միջոցառումն իր երկրի համար արդեն ուղենշային է դարձել, հույս հայտնել, որ այդպիսին է նաև գործընկեր երկրների համար:

«Հայաստանը մեզ համար պարզապես գործընկեր չէ, այլ մեր ռազմավարական դաշնակիցն է, և մենք դա գնահատում ենք: Մենք հասկանում ենք այն ամենը, ինչ այսօր կատարվում է Հայաստանում և նրա շուրջ: Մենք տրամադրված ենք գործընկերային հարաբերությունները զարգացնել, նաև հետաքրքրված ենք, որ երկրում իրավիճակը լինի կայուն, երաշխավորի առաջանցիկ զարգացում: Լիահույս եմ, որ մեր այս հանդիպումը ևս կնպաստի դրան»,- ասել է Պուտինը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ