fbpx
Առողջապահություն

Համակարգչային խաղերից կախվածությունն այսուհետ կհամարավի հիվանդություն

Առողջապահական համաշխարհային կազմակերպությունը համակարգչային մոլախաղերից կախվածությունը պաշտոնապես ներառել է հիվանդությունների շարքին։

Այս մասին հայտնում է RIA-ն։

Նշվում է, որ մոլախաղային կախվածությունը ճանաչվել է որպես համակարգչային խաղերի նկատմամբ դրսևորված ավելորդ կիրք։

Միևնույն ժամանակ այս որոշմանը դեմ են արտահայտվել մի շարք երկրներում գործող խաղային ծրագրեր իրականացնող մի շարք ասոցիացիաներ ու ֆեդերացիաներ։ Նրանց տարածած համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ տվյալ որոշումը չունի բավարար գիտական հիմնավորում։ Նրանք նույնիսկ նշել է, որ խաղերը, ընդհակառակը, ունեն նաև դաստիարակող ու բուժական ֆունկցիաներ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ