fbpx
Աշխարհ

Կալանավորվել է Վրաստանի նախկին Պաշտպանության նախարարը

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, «Հաղթանակած Վրաստան» նոր կուսակցության առաջնորդ Իրակլի Օքրուաշվիլին կալանավորվել է։ Որոշումը կայացրել է Թբիլիսիի դատարանը: Այս մասին հայտնում է վրացական «Առաջին ալիքը»:

Օքրուաշվիլին մեղադրվում է Թբիլիսիում հունիսի 20-21-ին տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ անկարգությունների կազմակերպման և դրանց մասնակցելու մեջ։ Դատարանի որոշումը հայտարարելուց հետո դատական նիստը շարունակվել է փակ ռեժիմով։

Նախօրեին նրան մեղադրել էին պետական հեղաշրջման փորձի մեջ։ Այս գործով անցնում է 17 հոգի։

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ