fbpx
Աշխարհ

ՌԴ-ի կալանած ուկրաինական նավերը արդեն Ուկրաինայում են (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

Ռուսաստանի կալանած ուկրաինական «Բերդյանսկ» և «Նիկոպոլ» մոտորանավակները և «Յանի Կապու» քարշանավը արդեն Ուկրաինայի Նիկոլաևի մարզի Օչակովի նավահանգստում են: Այս մասին տեղեկացնում է Gordonua.com կայքը:

Նավերն ուղեկցել են «Տիտան» և «Գայդամակա» քարշանավերը և «Սապֆիր» որոնողափրկարարական նավը, որոնք դուրս էին եկել Օդեսայի, Չեռնոմորսկի և Յուժնիի նավահանգիստներից:

Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատար Իգոր Վորոնչենկոն տեղեկացրել է, որ ռուսները կալանած նավերում ապամոնտաժել են կապի և տեղորոշման որոշ միջոցներ: Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ավելի ստույգ տեղեկություն կլինի, երբ Հետաքննությունների պետական բյուրոն և Ռազմական դատախազությունն անցկացնեն հետաքննություն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ