fbpx
Կառավարություն

Կալավանի Ռոբերտը նշանակվեց Նիկոլ Փաշինյանի խորհրդական

Կալավանի Ռոբերտ Ղուկասյանը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Նիկոլ Փաշինյանը։

«Ինչպես և պայմանավորվել էինք՝ Կալավանի Ռոբերտ Ղուկասյանը նշանակվում է ՀՀ վարչապետի խորհրդական: Արդյունավետ աշխատանք եմ մաղթում»,-գրել է ՀՀ վարչապետը։

Հիշեցնենք, որ արձակուրդի ժամանակ Նիկոլ Փաշինյանը այցելել էր Գեղարքունիքի մարզի երկու համայնքներ՝ Կալավան և Դպրաբակ: Կալավանը վերջին տարիներին վերածվել է զբոսաշրջային կենտրոնի: Այստեղ տարեկան ընդունում են մոտ 2 հազար զբոսաշրջիկների։ 2020-ին ակնկալում են զբոսաշրջիկների թիվը հասցնել 10 հազարի։

Վարչապետը զրուցել է այդ ծրագրի հեղինակ Ռոբերտ Ղուկասյանի հետ և պայմանավորվել, որ նա 1-2 ամսվա ընթացքում կավարտի ընթացիկ գործերը և կնշանակվի ՀՀ վարչապետի խորհրդական՝ Կալավանի փորձը Հայաստանի այլ գյուղերում տարածելու առաքելությամբ

https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2387874111532970/?type=3&theater

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ