Կալիֆոռնիա նահանգի նահանգապետ Գևին Նյուսոմը 40 մլն բնակիչներին հրամայել է «տանը նստել»:
Այս հրամանն անմիջապես ուժի մեջ է մտնել և նշանավորում է կառավարական խոշորագույն և առավել մասշտաբային արգելք՝ կապված խորացող ճգնաժամի հետ, որն առաջացել է COVID-19 վիրուսի հետևանքով։ Ըստ կանխատեսումների՝ կարող է 8 շաբաթվա ընթացքում վարակել նահանգի կեսից ավելիին։
Նյուսոմն ասել է, որ իր՝ «մնա տանը» հրամանը կարևոր է, քանի որ մոդելավորումը ցույց է տվել, որ Կալիֆոռնիայում 40 մլն մարդուց 56 տոկոսը հաջորդ 8 շաբաթներին վարակվելու է վիրուսով և պահանջվելու է մոտ 20 հազար հիվանդանոցային մահճակալ ավելի, քան կարող է տրամադրել պետությունը:
Նահնգապետը նշել է․ «Լոս Անջելեսի՝ որպես մեծությամբ երկրի երկրորդ քաղաքի վրա առաջիկա շաբաթներին, հավանաբար, վիրուսը կտարածվի անհամաչափորեն»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը անցել է 13 հազարից, 200 մարդ մահացել է: Դեպքերի հիմնական մասը բաժին է ընկնում Վաշինգտոնին, Նյու Յորքին և Կալիֆոռնիային:
Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։
Աղբյուրը՝ Reuters
