Հարավային Կալիֆորնիայի Հանթինգթոն լողափի մոտ բնապահպանական աղետին հավասարազոր իրադարձություն է տեղի ունեցել։
Բանն այն է, որ արդյունահանման ծովային օբյեկտից շուրջ 477 հազար լիտր նավթ է արտահոսել, որը շարժվելով հասել է մինչև ջուրը։
Դեպքը տեղի ունեցել ափից 7,2 կիլոմետր հեռավորության վրա։
Այս մասին հայտնում է ABC News-ը։
Նշվում է, որ գիշերվա ընթացքում պահակախումբը ջրից հեռացրել է շուրջ 12 հազար լիտր նավթ։