fbpx
Աշխարհ

Կալիֆոռնիայում հրաձգության հետևանքով զոհվել է 3, վիրավորվել 4 մարդ

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Թորենս քաղաքի բոուլինգ ակումբներից մեկում տեղի է հրաձգություն, ինչի հետևանքով զոհվել է երեք մարդ, հայտնում է nypost.com-ը՝ մանրամասնելով, որ կա նաև չորս վիրավոր:

Թորենսի ոստիկանության փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Gable House Bowl ակումբում՝ տեղի ժամանակով կեսգիշերից առաջ:

Ոստիկանությունը դեպքի առնչությամբ որևէ մանրամաս չի ներկայացրել, սակայն ականատեսների պատմելով՝ ամեն ինչ տեղի է ունեցել մարդկանց երկու խմբի միջև վեճի հետևանքով:

Ականատեսներից մեկի խոսքով՝ կռիվն այնքան թեժ էր, որ «իսկական քաոս էր ստեղծվել»:

«Ընդհանուր առմամբ՝ հնչել է մոտ 15 կրակոց», – հավելել է նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ