Սպորտ

Նեյմարը պայման է դրել ՊՍԺ-ի առաջ՝ կամ Մեսսին կգա, կամ ես կհեռանամ

Ֆրանսիական ՊՍԺ-ի աստղ Նեյմարը ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ եթե Լիոնել Մեսսին չտեղափոխվի ՊՍԺ, ապա ինքը չի երկարաձգի պայմանագիրն ակումբի հետ։

Այս մասին հայտնում է Barca Universal-ը։

Նշվում է, որ Նեյմարը դադարեցրել է նոր պայմանագրի շուրջ եղած բանակցությունները։

Նշենք, որ բրազիլացու պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված էմինչև 2022 թվականը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիական ակումբը ցանկանում է 2021 թվականին ձեռք բերել Մեսսիին։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ