Այս ամռանը Մադրիդի «Ռեալ» տեղափոխված Էդուարդո Կամավինգան վնասվածք է ստացել Լա Լիգայի «Էսպանյոլի» դեմ խաղում։
Այս մասին հայտնում է Soccer-ը։
Նշվում է, որ 18-ամյա ֆրանսիացին բուժզննում կանցնի առաջիկայում, երբ հավաքականների խաղերով պայմանավորված կլինի միջազգային դադար։
Կամավինգան փոխարինվել է ընդմիջմանը՝ առաջին կեսում ձախ ոտքին ստացած վնասվածքի պատճառով։