fbpx
Հասարակություն

Սյունիքի մարզում հրշեջ-փրկարարական կամավորական հենակետ է բացվել

Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի ֆինանսավորմամբ Սյունիքի մարզում հրշեջ-փրկարարական կամավորական հենակետ է բացվել։

Նախարարությունից հայտնում են, որ Շիկահող բնակավայրում հրշեջ-փրկարարական հենակետը հիմնվել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի ֆինանսավորմամբ՝ ՀՀ Սյունիքի մարզում գրանցված «Խուստուփ» փրկարար ջոկատ ՀԿ-ի կողմից: Ծրագրի դոնորն է հանդիսանում գերմանական KfW բանկը:

Հատկացված դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվել է շինության վերակառուցում և բարեկարգում, կամավորական հրշեջ-փրկարարների ուսուցում, ինչպես նաև ձեռք է բերվել համապատասխան հանդերձանքը և հրդեհաշիջման աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ գույք և սարքավորումներ:

Շիկահող, Սրաշեն, Ծավ, Ներքին Հանդ և Ճակատեն բնակավայրերից 25 բնակիչ է կամավորագրվել:

Հրշեջ-փրկարարական հենակետի հիմնումը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական կազմակերպության համագործակցությամբ իրականացված միջազգային ծրագրի հաջողված օրինակ է, որի հիմնական նպատակն է հրդեհների կանխարգելման և հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված կառույցների և անձնակազմի կարողությունների հզորացումը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ