fbpx
Մշակույթ

Կամերային նվագախումբը մեկ հարթակում կհնչեցնի հայ և օտարազգի հռչակավոր կոմպոզիտորների գործեր

Հայաստանի պետական կամերային նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ մեկ համերգային ծրագրի շրջանակում կկատարի Անտոնիո Վիվալդիի, Արամ Խաչատրյանի, Յոհան Շտրաուսի, Սերգեյ Պրոկոֆևի, Ժորժ Բիզեի ստեղծագործությունները:

Հայաստանի պետական կամերային նվագախումբ և չորս դաշնամուր» խորագրով համերգը տեղի կունենա հուլիսի 16-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Համերգի մենակատարներն են դաշնակահարներ Էլիան Ռեյեսը՝ Բելգիայից, Քեյ Սաոթոմէն՝ Ճապոնիայից, Լող Ֆավղը Կանը՝ Ֆրանսիայից և Վահան Մարտիրոսյանը՝ Հայաստանից:

Կհնչեն Արամ Խաչատրյանի «Վարդագույն աղջիկների պարը» «Գայանե» բալետից, Յոհան Շտրաուսի «Նախերգանքը» «Չղջիկ» օպերետից, Անտոնիո Վիվալդիի «L’estate» (Ամառը) Տարվա եղանակներից, Սերգեյ Պրոկոֆևի «Մոնտեկի և Կապուլետին» «Ռոմեո և Ջուլիետ» բալետից, Ժորժ Բիզեի «Նախերգանքը» «Կարմեն» օպերայից, Արամ Խաչատրյանի «Սպարտակի և Ֆրիգիայի Ադաջիոն» «Սպարտակ» բալետից, «Էգինայի վարիացիաները և Վակխանալիան» «Սպարտակ» բալետից, «Լեզգինկան» «Գայանե» բալետից, «Մազուրկան» «Դիմակահանդես» բալետից, «Վալսը» «Դիմակահանդես» բալետից, «Նոկտյուրնը» «Դիմակահանդես» բալետից, Ժորժ Բիզեի «Հաբաներան» «Կարմեն» օպերայից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ