Սամուել Էտո’Օ-ն հայտարարել է, որ ավարտում է իր պրոֆեսիանալ կարերիան ֆուտբոլում:
Կամերունցին իր ինստագրամյան էջում գրել է.- «Սա վերջն է։ Առջևում նոր մարտահրավեր է։ Շնորհակալություն բոլորին»։
Հիշարժան ֆուտբոլային կարիերայի ընթացքում 38-ամյա հարձակվողը խաղացել է «Ռեալում», «Մալյորկայում», «Բարսելոնայում», «Ինտերում», «Անժիում», «Չելսիում», «Էվերթոնում», «Սամպդորիայում», «Անթալյասպորում» և «Կոնյասպորում»:
