Սպորտ

Կամիլ Գլիկը պայմանագիր կկնքի Բենևենտոյի հետ

Լրագրող Նիկոլա Սիրան հաղորդում է, որ «Մոնակոյի» պաշտպան Կամիլ Գլիկի ծառայություններով հետաքրքրված է իտալական «Բենևենտոն»։ Ակումբը պատրաստ է 3 միլիոն եվրո վճարել լեհ ֆուտբոլիստի համար:

Պաշտպանը ակումբի հետ պայմանագիր կկնքի մինչև 2023 թվականը: Առաջիկա օրերին գործարքը պաշտոնապես կհաստատվի:

Մինչ այս հայտնի էր, որ իտալական ակումբը հետաքրքրված է նաև Մարիո Մանջուկիչի ծառայություններով։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ