Հասարակություն
16:27 11/10/2019

Ղամիշլիում իրավիճակը հանգիստ է այս պահին․ Մխիթար Հայրապետյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը նոր տեղեկություններ է հաղորդել Սիրիայի Ղամիշլի քաղաքում բնակվող հայերի դրության մասին:

«Խոսեցի Կամիշլիի հայ համայնքի մի քանի ներկայացուցիչների հետ. ի տարբերություն նախորդ երկու օրերի՝ քաղաքում վիճակն այս պահին հանգիստ է։

Քաղաքի փողոցները, շուկաները վերաբացվել են, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով՝ դպրոցները շարունակում են փակ մնալ։

Հիշեցնեմ, որ Կամիշլիում շուրջ 3 հազար հայ է բնակվում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

Խոսեցի Կամիշլիի հայ համայնքի մի քանի ներկայացուցիչների հետ. ի տարբերություն նախորդ երկու օրերի՝ քաղաքում վիճակն այս…

Geplaatst door Մխիթար Հայրապետյան / Mkhitar Hayrapetyan op Vrijdag 11 oktober 2019

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ