fbpx
Քաղաքականություն

Կան մարդիկ, ովքեր հավատացել էին այդ բլեֆին․ Նիկոլայ Բաղադասարյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը Facebook-ի իր էջում կիսվել է հրապարակումով, որին կից գրել է․


«Երբ պարզվեց, որ Հրաչյա Հակոբյանի «Վորոնեժի սիգարետները», դասագրքերի պատմությունները բլեֆ էին, և ոմանք խորը հիասթափություն ապրեցին, երբ հասկացան, որ իրենք պայքարում էին հորինված խնդիրների դեմ, նոր ստեր են հորինվում՝ երեք հազար դոլարով վարչապետը սև խավիար է գնել, սեփական ինքնաթիռ է գնել:

Ողջամտությունը թելադրում է, որ նման հայտարարությունների վրա պետք է ծիծաղել և անցնե։ Մենք ծիծաղեցինք և կատակեցինք Հրաչյա Հակոբյանի «Վորոնեժի սիգարետների» վրա, բայց արի և տես, որ տասնյակ մարդիկ լուրջ դեմքով դա քննարկում էին, մենք ծիծաղեցինք Արայիկ Հարությունյանին վերագրվող կեղծ տեղեկությունների վրա, բայց պարզվեց, որ կան մարդիկ, ովքեր լուրջ հավատացել էին այդ բլեֆին, ավելին, շատ լուրջ դեմքով փորձում էին ուրիշներին համոզել։


Հետևաբար, մի՛ փորձեք ծիծաղել այս կնոջ ասածների վրա, քանի որ անպայման կհայտնվեն մարդիկ, որ կասեն՝ բա մենք ասում էինք, վարչապետը երեք հազարով սև խավիար է ուտում, իսկ մենք…

Առո՛ղջ եղեք, բարի լույս»:


https://www.facebook.com/Nikolay.Baghdasaryan/posts/3229388290488562

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ