Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ։
- Սպասվում է քամու ուժգնացում․ խորհուրդ է տրվում պահպանել անվտանգության կանոնները
- Ժողովրդին պառակտող ու իրար դեմ հանող քարոզչություն է իրականացվում․ Մարուքյան
Նշվում է, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Ըստ աղբյուրի՝ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհը։