ՀՀ-ում կան փակ ճանապարհներ․ որոշ մասերում առկա է մերկասառույց-Azat TV
Հասարակություն
10:56 05/12/2021

ՀՀ-ում կան փակ ճանապարհներ․ որոշ մասերում առկա է մերկասառույց

Հայաստանի Հանրապետության տարածքում կան փակ ավտոճանապարհներ, ինչպես նաև՝ տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

«Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։

Արագածոտնի մարզի Թալին քաղաքում և Արագած գյուղում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում տեղում է ձյուն։

Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Ստեփանավանի ոլորաններ կոչվող հատվածում, Վանաձոր-Դիլիջան, Տաթև-Կապան և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց», – ասված է ԱԻՆ-ի տարածած հայտարարությունում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ