Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Նշվում է, որ փակ է Արագածոտնի Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Ինչպես նաև, դեռևս Քարաթափման վտանգ է պահպանվում Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհին, որի հետևանքով վերջինս ժամանակավորապես փակ է։