fbpx
Հասարակություն

Հայաստանում կան փակ ճանապարհներ

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ-ում կան փակ ճանապարհներ։

«Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի այլ տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց», – ասված է ԱԻՆ-ի տարածած հայտարարության մեջ։

Լարսը փակ է բեռնատարների համար։ Ռուսական կողմում կա մոտ 100 բեռնատար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ