fbpx
Հասարակություն

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ․ ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

«Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ կցորդիչով բեռնատարների համար անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ։

Դժվարանցանելի են Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները։

Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում և Աշտարակ քաղաքում առկա է մառախուղ։

Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Շիրակի մարզի Գյումրի, Լոռու մարզի Սպիտակ, Կոտայքի մարզի Չարենցավան, Հրազդան և Եղվարդ քաղաքներում, Շիրակի մարզի Ամասիայի, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ