fbpx
Հասարակություն

ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ որոշ շրջաններում մառախուղ է

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

«Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար:

Սպիտակի ոլորաններում, Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Շիրակի մարզերում, Լանջիկ-Մաստարա, Վանաձոր-Դիլիջան, Սպիտակ-Գյումրի և Սյունիքի մարզի Հարժիս-«Զանգեր» ավտոճանապարհներին առկա է մերկասառույց։

Երևան-Սևան ավտոճանապարհին և Արագածոտնի մարզի Թալինի, Աշտարակի, Արագածի տարածաշրջաններում առկա է մառախուղ», – ասված է ԱԻՆ-ի տարածած հայտարարության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ