fbpx
Հասարակություն

ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում են, որ ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ։

«Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը (ձյուն) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար:

Անվաշղթաների կիրառման դեպքում Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը (ձյուն) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, բաց՝ մյուս տրանսպորտային միջոցների համար:

Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Արարատի մարզի Երասխ, Տիգրանաշեն գյուղերում, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Աշտարակ քաղաքում, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Գորայք գյուղում, Գորիս, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Վայք, Տավուշի մարզի Բերդ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքներում տեղում է ձյուն։

Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Վայոց ձորի մարզի Վայք քաղաքներում մառախուղ է», – ասված է ԱԻՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ