Հայաստանի Հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
- Այսօր Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ
- Մեկնարկել են Ալավերդիի զույգ կամուրջներից մեկի հիմնանորոգման աշխատանքները
«Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։
Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Ստեփանավանի ոլորաններ կոչվող հատվածում, Վանաձոր-Դիլիջան և Տաթև-Կապան ավտոճանապարհներին, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց», – նշվում է ԱԻՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
