Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ՀՀ տարածքում կան փակ ու դժվարանցանելի ավտոճանապարհներ, ինչպես նաև, ՀՀ որոշ հատվածներում ձյուն է տեղում։
«Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։
Շիրակի մարզում, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում և Թալին քաղաքում տեղում է ձյուն», – ասված է տարածված հաղորդագրության մեջ: