fbpx
Քաղաքականություն

ՀՀ-ն աշխարհի ամենաժողովրդավարական երկրներից մեկն է, այդ պատճառով Կանադան այստեղ դեսպանություն է բացում․ Պապոյան

Հայաստանն աշխարհի ամենաժողովրդավարական երկրներից մեկն է եւ հենց այդ ժողովրդավարությանը խրախուսելու համար Կանադան 2023-ին ՀՀ-ում բացելու է դեսպանություն: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը:

«Դրա միակ պատճառն այն չէ, որ Կանադայի արտաքին քաղաքականության մեջ է բան փոխվել: Հայաստանի նման պետություններում Կանադան դեսպանություն բացում է միայն հատուկ առիթներով: Կանադան դեսպանություն բացում է հաշվի առնելով այն իրավիճակը, որ տարածաշրջանում եւ աշխարհում Հայաստանն ամենաժողովրդավարական երկրներից մեկն է եւ դա արտահայտված է նաեւ միջազգային ինդեքսներով, խոսքի բացարձակ ազատությամբ: Ժողովրդավարությունը Հայաստանի բրենդն է այսօր»,-ասաց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ