fbpx
Ժամանց

00:30 9/6/2019

Կանադական թանգարանում զբոսաշրջիկը բացել է սեյֆը, որը չի հաջողվել կոտրել 40 տարի

Կանադական Ալբերտա նահանգում թանգարանի այցելուներից մեկը բացել է սեյֆը, որը թանգարանի աշխատակիցներին չի հաջողվել բացել ավելի էան 40 տարի: Այս մասին հաղորդում է կանադական Global News հեռուստաալիքը:

Հայտնի է, որ 36-ամյա Սթիվեն Միլսն իր ընտանիքի հետ ուղևորվել էր Վերմիլիոն քաղաք զբոսաշրջության նպատակով, որտեղ նրանք այցելել էին Vermilion Heritage Museum թանգարանը՝ չնայած այն արդեն փակ էր:

Էքսկուրսիայի շրջանակներում այցելուներին ցույց են տվել սեյֆը, որը նվիրել էին թանգարանին 40 տարի առաջ: Այդ օրվանից ի վեր՝ թանգարանի աշխատակիցները ձեռնարկել են մի քանի փորձ այդ բացելու համար ՝ հրավիրելով փականագործի և արտադրող ընկերության աշխատակիցների:

«Ես միայն ծնկի իջա և սկսեցի լսել, թե ինչպես է ներսում աշխատում մեխանիզմը: Ես որոշեցի փորձել: Պարզապես տիպիկ համադրություն էր՝ երեք անգամ աջ, երկու անգամ ձախ և պտտել բռնակը. ահա և դուռը բացվեց»,-հեռուստաալիքը մեջբերում է Միլսի խոսքերը:

Սեյֆի ներսում հայտնաբերել են միայն մի քանի հին փաստաթղթեր, մատուցողուհու նոթատետր և կտրոն, նշում է հեռուստաալիքը: Տեղի ունեցածից հետո Միլսին իր երախտիքն է հայտնել թանգարանի տնօրենների խորհրդի նախագահը: Վերջինիս խոսքով՝ թանգարանը փակման եզրին էր, սակայն ԶԼՄ-ներում այդ միջադեպի լուսաբանումը կարող է նպաստել նոր հյուրերի հոսքին:

Վերեվ