fbpx
Աշխարհ

Կանադան Ադրբեջանին կոչ է անում բացել Լաչինի միջանցքը

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին, պատասխանելով Համայնքների պալատի պատգամավոր Ջինա Յիփի հարցին, կոչ է արել Ադրբեջանին՝ բացել Լաչինի միջանցքը և ազատ արձակել հայ ռազմագերիներին:
«Կանադայի հայ համայնքի անդամներն անհանգստացած են Հայաստանի և Ադրբեջանի միջև աճող լարվածությամբ և Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ: Արդեն 100 օրից ավել շրջափակված է Լաչինի միջանցքը, խորանում է հումանիտար ճգնաժամը, և Լեռնային Ղարաբաղի հայերը մտահոգված են, որ հակամարտությունը շուտով կարող է սրվել: Որո՞նք են կառավարության ջանքերը այս կարևոր հարցում»,- հարցրել է պատգամավորը:

Ժոլին կարևորել է խնդրի բարձրաձայնումը, նշել. «Ես կիսում եմ կանադահայերի և Լեռնային Ղարաբաղի հայերի մտահոգությունները: Մենք շարունակում ենք Ադրբեջանի իշխանություններին կոչ անել վերաբացել Լաչինի միջանցքը: Մենք պետք է կանխենք հումանիտար ճգնաժամի սրումը: Կանադան աջակցում է 2020 թ. հրադադարի համաձայնությանը, այդ թվում՝ հայ ռազմագերիների վերադարձին: Կարևոր է, որ հրադադարը, որին աջակցում է ԵՄ դիտորդական խումբը, հարգվի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ