fbpx
Ժամանց
04:00 29/02/2020

Կանադան հայտարարել է, որ մտադիր չէ ապահովել Հարիի և Մեգանի անվտանգությունը

Կանադան հայտարարել է, որ չի ապահովելու արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Մեգանի անվտանգությունը, երբ նրանք վայր դնեն թագավորական պարտականությունները։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։

Կանադայի հասարակական անվտանգության նախարարի մամուլի քարտուղար Մերի Լիզ Փաուերը հայտարարել է որ օգնությունը կդադարեցվի առաջիկա շաբաթներին՝ նրանց կարգավիճակի փոոփխմանը համապատասխան։

Նշենք, որ Հարին և Մեգանը հայտարարել են, որ մարտի 31-ից վայր են դնելու թագավորական պարտականությունների մեծ մասը, կհրաժարվեն պետական ֆինանսավորումից և կփորձեն ֆինանսապես անկախ դառնալ։ Նրանք պլանավորում են մասամբ ապրել Կանադայում։

Փաուերը նշել է, որ որպես Սասեքսի դուքս և դքսուհի՝ նրանք համարվում են միջազգայնորեն պաշտպանված անձինք, որոնց համար երաշխավորված են անվտանգության միջոցառումները՝ միջազգային պայմանագրերի համաձայն։

Սպասվում է, որ զույգը հիմնականում կապրի Կանադայում՝ պահպանելով Անգլիայի տունը, որը հեռու չէ Վինձորյան պալատից։

Չնայած նրան, որ զույգին ողջունել են Կանադայում, հասարակության մեջ դժգոհություններ են առաջացել, որ հարկատուները պետք է վճարեն նրանց անվտանգության համար։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ