fbpx
Աշխարհ

Կանադայի վարչապետը կշարունակի մնալ մեկուսացված

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն կշարունակի իր ինքնամեկուսացումը՝ չնայած նրա տիկինն ապաքինվել է կորոնավիրուսից։

Թրյուդոն հայտարարել է, որ, չնայած իր ցուցաբերած զգուշության, նա կմնա մեկուսացման մեջ, քանի որ ամբողջ ընթացքում ապրել է կորոնավիրուսով վարակված մարդու հետ միևնույն տանը։

Ավելի վաղ Սոֆի Գրեգուար Թրյուդոն հայտնել է, որ առողջացել է կորոնավիրուսից, որով վարակվել էր Լոնդոն կատարած այցից հետո։

Վարչապետն ինքնամեկուսացել էր տիկնոջ և երեխաների հետ։ Նրա և երեխաների մոտ չեն նկատվել վարակման ախտանշաններ։

Այս մասին հաղորդում է Associated Press

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ