Կանադայում 70 ավտոմեքենայի մասնակցությամբ ՃՏՊ է տեղի ունեցել

Ամենադիտվածներ

Կանադայում 70 ավտոմեքենայի մասնակցությամբ ՃՏՊ է տեղի ունեցել

Ավելի քան 70 ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել Կանադայի արևելքում, մի քանի մարդ մարմնական վնասվածքներ է ստացել, հայտնում է CTV News-ը՝ հղում անելով հրշեջ ծառայությանը:

Ըստ աղբյուրի՝ ճանապարհային պատահարը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան 10-ին Օնտարիո նահանգի հարավում: Վթարի են ենթարկվել նաև մի քանի բեռնարտար և մեկ բենզատար, ինչը հանգեցրել է 500 լիտր դիզվառելիքի թափվելուն:

Օնտարիոյի ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ ճանապարհային պատահարի պատճառը ձյան տեղումներն էին և ճանապարհներին զրոյական տեսանելիությունը:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ