fbpx
Աշխարհ

Կանադայում բողոքի ակցիաներ են անցկացվել ընդդեմ ոստիկանական բռնությունների

Կանադայի Մոնրեալ քաղաքում հարյուրավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ` բողոքելու ոստիկանական բռնությունների դեմ: Ի նշան բողոքի՝ ակցիայի մասնակիցները փակել են քաղաքի մի շարք փողոցներ: Այս մասին հայտնել է Russia Today-ը:

Բողոքի ցույցերի ընթացքում մասնակիցները ոստիկանների ուղղությամբ նետել են դյուրավառ նյութերով շշեր և կոտրել են տարբեր շինությունների ապակիները:

Բողոքի ակցիաների ընթացքում եղել են նաև բախումներ ցուցարարների և իրավապահների միջև. մի քանի մարդ ձերբակալվել է: Նշենք, որ բողոքի այսպիսի ակցիաներն անցկացվում ամեն տարի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ