fbpx
Կառավարություն

Կանանց ակտիվության իմ տեսլականը չի հակասում հայկական ընտանիքի մասին իմ պատկերացումներին․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իր կնոջ՝ Աննա Հակոբյանի վերջին հայտարարությանը։ Վարչապետը մասնավորապես գրել է․

«Քաջալերելով Աննայի գործունեությունը՝ քաջալերում եմ Հայաստանի բնակչության մեծամասնությունը կազմող կանանց հանրային, տնտեսական, կրթական, քաղաքական ակտիվությունը:

Երկրի բնակչության մեծամասնության սոցիալ-տնտեսական ակտիվությունը սահմանափակող ընկալումները հակասում են մեր երկիրը զարգացման նոր մակարդակի դուրս բերելու շահերին:

Հ.Գ. Կանանց ակտիվության իմ տեսլականը չի հակասում հայկական ընտանիքի մասին իմ պատկերացումներին: Հպարտ եմ, որ ունեմ ուժեղ հայկական ընտանիք»:

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2444254385894942

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ