Աշխարհ

Կանանց ձեռքերում է գտնվում համաշխարհային հարստության մեկ երրորդը

BCG միջազգային խորհրդատվական ընկերության հրապարակած «Ինչպես կղեկավարեն իրենց ունեցվածքը կանայք հաջորդ տասնամյակում» վերնագրով նոր հետազոտության համաձայն: Այս մասին գրում է forbes.ru կայքը:

2019թ. վերջի տվյալների համաձայն՝ կանանց է պատկանում համաշխարհային հարստության 32%-ը, որը կազմում է շուրջ 70 տրիլիոն դոլար:

Այդ 70 տրիլիոնից ամենախոշոր բաժինը պատկանում է Հյուսիսային Ամերիկայում ապրող կանանց (շուրջ կեսը), Արևմտյան Եվրոպայում ապրողներին՝ (շուրջ 14 տրիլիոն դոլար) և Ասիայում ապրող կանանց (13 տրիլիոն դոլար):

Կանանց բարեկեցության առումով՝ Եվրոպայի առաջատարներ եռյակում են Մեծ Բրիտանիան ($2,8 տրիլիոն դոլար), Գերմանիան (2,3 տրիլիոն դոլար) և Ֆրանսիան (2,1 տրիլիոն դոլար):

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ