Սպորտ

Կանցկացվի 5 փուլից բաղկացած շախմատի Եվրոպայի առցանց առաջնություն

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով մարզական միջոցառումները շարունակում են փոփոխություն կրել։

Շախմատի եվրոպական միությունը մայիսի 16-31-ը կանցկացնի հինգ փուլից բաղկացած առցանց Եվրոպայի առաջնություն:

Առաջին փուլին կմասնակցեն 1000-1400, երկրորդին՝ 1401-1700, երրորդին՝ 1701 -2000, չորրորդին ՝ 2001- 2300 և հինգերորդին ՝ 2300-ից բարձր անհատական վարկանիշ ունեցողները։

Մայիսի 31-ին 16 ուժեղագույնները նոկաուտ համակարգով կվիճարկեն Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ