fbpx
Սպորտ

Կանենք հնարավոր ամեն ինչ՝ առավելության հասնելու համար․ Օբլակը՝ Լիվերպուլի դեմ խաղի մասին

Կարծում եմ, որ «Լիվերպուլը» ֆավորիտ է: Այս մասին ասել է «Ատլետիկո»-ի դարպասապահ Յան Օբլակը՝ խոսելով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Լիվերպուլ»-ի դեմ կայանալիք առաջիկա խաղի վերաբերյալ իր ակնկալիքների մասին:

«Բայց դա չի նշանակում, որ մենք կհրաժարվենք մեր խաղից և կխաղանք նրանց թելադրմամբ: Մենք կանենք հնարավոր ամեն ինչ՝ առավելության հասնելու այս հանդիպմանը:

Յուրաքանչյուր խաղում կարևոր է բաց չթողնել: Սա լավ փաստարկ է պատասխան խաղից առաջ: Բայց ամեն ինչ կարող է պատահել:

Նախքան արդյունքի մասին մտածելը, դուք պետք է մտածեք թե ինչպես լավ խաղալ, հնարավոր ամեն ինչ անել, և արդյունքը կգա»,-ասել է Օբլակը։ Այս մասին հաղորդում է Marca-ն:

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին «Լիվերպուլը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում մրցակցի հարկի տակ կհանդիպի Մադրիդի «Ատլետիկոյի» հետ: Հադիպումը կսկսվի Երևանի ժամանակով 00։00-ին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ