Սեպտեմբերի 13-ին ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ մուրացկանությամբ, թափառաշրջիկությամբ, ինչպես և տարբեր իրեր վաճառող անչափահասների, նրանց հակաիրավական գործունեության դրդող անձանց հայտնաբերելու նպատակով ոստիկանության ՀԱԱԳՎ անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության նախաձեռնությամբ սեպտեմբերի 7-ին ու 10-ին Երևանում իրականացրել է ստուգայց-շրջագայություն։
- Ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Ոստիկանությունը հայտնում է Շենգավիթում տեղի ունեցած սպանությունը բացահայտելու մասին
«Կանխարգելիչ միջոցառումներին ներգրավվել էին նաև ոստիկանության տարածքային բաժինների մասնագիտացված ստորաբաժանումների և պարեկային ծառայության ոստիկանները: Հայտնաբերված անչափահասների հետ ոստիկանության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման ստորաբաժանումների ծառայողները անցկացրին կանխարգելիչ բնույթի զրույցներ՝ նրանց նմանօրինակ վարքագծի դրսևորմանը նպաստող պատճառները վեր հանելու նպատակով։ Ոստիկանության ծառայողները, համագործակցելով շահագրգիռ կառույցների հետ, կանխարգելիչ աշխատանքներ են իրականացնում նաև անչափահասների ընտանիքների անդամների հետ՝ երեխաներին արատավոր երևույթներից զերծ պահելու համար: Նմանօրինակ միջոցառումները պարբերական են»,- ասվում է հաղորդագրության մեջ։