Ամերիկացի օրենսդիրների խումբը լրացումներ է կատարել Ազգային պաշտպանության թույլտվության մասին օրենքում (NDAA)։ Այն իրենից ենթադրում է Թուրքիային F-16 կործանիչների վաճառքի կանխում, եթե Անկարան շարունակի տարածքային հավակնություններն ու օդային տարածքի խախտումներն Էգեյան ծովում։ Այս մասին հայտնել է Kathimerini-ն։
Այդ լրացման համաձայն՝ ԱՄՆ նախագահին կարգելվի զենք վաճառել ՆԱՏՕ-ի անդամ երկրին։
Ամերիկացի օրենսդիրները ցանկանում են հասնել նրան, որ Բայդենի վարչակազմը չսկսկի վաճառել, ինչպես նաև արդիականացնել Թուրքիայում առկա F-16 ինքնաթիռները։
Բայց լրացումը բաց պատուհան է թողնում, որը թույլ է տալիս նախագահին չեղարկել սահմանափակումները, եթե Կոնգրեսին հաստատի, որ դա համապատասխանում է ԱՄՆ ազգային անվտանգության կենսականորեն կարևոր շահերին։