Հասարակություն

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկանում ենք, որ սեպտեմբերի 10-ին, ժամը 05:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Փրկարարների և քաղաքացիների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու (արական սեռի) ինքնասպանության փորձը։

Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ