ՀՀ արտակարգ իրավիճակներ նախարարությունից հայտնում են, որ մայիսի 6-ին, ժամը 21:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ոստիկանները կանխել են Սամվել Մ.-ի (ծնված 1981 թ.) ինքնասպանության փորձը: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնի բաժին: